Արեւմուտքի համաշխարհային գերիշխանության դարաշրջանը Ուկրաինա ռուսական ներխուժումով եւ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության ֆոնին վերջնականապես ավարտվել է։ Այս մասին իր հոդվածում գրել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Եթե ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի Արեւմուտքին հանել մնացած աշխարհի դեմ, Եվրոպային սպասվում է մռայլ ապագա՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգների տեսանկյունից: Արեւմուտքի գերիշխանության դարաշրջանը իսկապես վերջնական ավարտվել է։ Թեեւ մենք սա հասկանում ենք տեսականորեն, ակայն միշտ չէ, որ գործնական եզրակացություններ ենք անում այս նոր իրականությունից»,-գրել է Բորելը։
Նա դրա արտահայտիչ դրսեւրումներից մեկը, բացի Ուկրաինական պատերազմից եւ Գազայի պատերազմից, համարել է նաեւ Աֆրիկայում միմյանց հաջորդող ռազմական հեղաշրջումները, որոնք գլխավորապես իրականցվել են հակարեւմտյան եւ հակագաղությանին կարգախոսներով։
«Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի եւ Գազայի պատերազմի համակցումը զգալիորեն մեծացրել է այս ռիսկը, ինչպես վերջերս տեսանք Սահելում եւ Աֆրիկայի այլ շրջաններում: «Գլոբալ հարավում» շատերը մեզ մեղադրում են «երկակի ստանդարտների» մեջ։ Ռուսաստանին հաջողվել է օգտվել իրավիճակից, չնայած որ Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմը տիպիկ իմպերիալիստական եւ գաղութատիրական է»,-հոդվածում նշում է ԵՄ գլխավոր դիվանագետը:
Բորելը նաեւ ընդգծում է, որ անհարժեշտ է մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրադրությունը վերափոխելու եւ գործընկերների մոտ կորսված վստահությունը վերադարձնելու համար։