Մոսկվան շարունակում է պահպանել Երեւանի հետ կոնտակտը՝ պարզաբանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին անդամակցության «սառեցման» վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում դեռ չեն ըմբռնել Հայաստանի դիրքորոշումը։ Նրա խոսքերով ՀԱՊԿ-ի իրավական փաստաթղթերի մեջ այս կամ այն երկրի կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին դրույթ չկա։
«Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերի տեքստից, ապա նման ռեժիմ պարզապես դե յուրե գոյություն չունի։ Մենք բավականին հաճախ ենք շփվում մեր հայ գործընկերների հետ։ Իհարկե մենք սա դեռ կհասկանանք։ Կշփվենք, կպարզենք»,-ասել է Պեսկովը։