Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովում հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին լրացուցիչ 3 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու եւ տնտեսական աճը վերականգնելու համար:
Սի Ցզինպինը հայտնել է, որ Չինաստանը ներկայում տարբեր երկրներին կորոնավիրուսի դեմ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է մատակարարել եւ մտադիր է այդ ծրագիրը ընդլայնել։