Մարտի 1-ից Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի բենզինի արտահանումը, ՏԱՍՍ-ին եւ «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։ ՌԲԿ-ն այսօր գրել է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է արտահանման արգելքը՝ պահանջարկի սեզոնային աճի ֆոնին։
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը կտեւի վեց ամիս։
Սահմանափակումը չի ազդի Եվրասիական տնտեսական միության երկրների, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի եւ Ուզբեկստանի վրա։
Բայց որպեսզի փոխհատուցի բենզինի պահանջարկը, ՌԴ կառավարությունը մտադիր է բիրժայում 16 տոկոսով ավելացնել դիզվառելիքի վաճառքը,-ասել է փոխվարչապետի ներկայացուցիչը: