Տեղեկությունները, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Սերբիայի կառավարության հետ ինքնագնաց Nora-B 52NG հաուբիցներ գնելու վերաբերյալ, հաստատվում են: Haqqin.az-ը հղում անելով World Defense News-ին, գրում է, որ բանակցություններն արդեն ավարտվել են եւ ստորագրվել է պայմանագիր:
Ըստ պայմանագրի, Ադրբեջանը կստանա սերբական արտադրության 48 հաուբից: Գործարքի արժեքը կկազմի մոտ 339 միլիոն դոլար:
Nora-B 52NG հաուբիցն իրենից ներկայացնում է անվային ինքնագնաց, որը «հայտնի է իր առաջնակարգ տեխնիկական բնութագրերով»: