Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից հետո նույնպես չի բացառել արեւմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականությունը։
«Ինչպես հիշեցրել է հանրապետության նախագահը, Եվրոպայի կենտրոնում ծավալվող պատերազմում ոչինչ բացառել չի կարելի»,-ասել է Ատալը ֆրանսիական RTL ռադիոկայանի եթերում։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիան չի կարող հաշտվել «այն հեռանկարի հետ, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է հաղթել»։