Ռուսական բանակը որեւէ գերտերության նկատմամբ մարտավարական միջուկային զենք կիրառելու տարբերակներ է մշակել,-գրում է Financial Times-ը հղում անելով գաղտնի փաստաթղթերի արտահոսքին:
Financial Times-ը խոստովանում է, որ այդ փաստաթղթերը 10 տարվա վաղեմություն ունեն, բայց չեն կորցրել իրենց արդիականությունը: Միջուկային հարված հասցնելու պատճառները «լողում» են հակառակորդի Ռուսաստան ներխուժումից մինչեւ կոնկրետ գործողություններ, օրինակ, սուզանավի վերացում բալիստիկ հրթիռով, ատոմային սուզանավի, հածանավի կամ հրամանատարական կետերի ոչնչացում:
Փաստաթղթում նշված են տարբեր միջուկային զենք կիրառելու սցենարներ՝ մասնավորապես չինական ներխուժման դեպքում: