Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Լաչինի շրջանում զինվոր են կորցրել: Շարքային Ռուսլան Պանահովը մոլորվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ադրբեջանին ՊՆ-ն նշում է, որ սկսել են զինվորի որոնումները:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է այս տեղեկությունը նշելով, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: