«Ալեքսեյի հոգեհանգիստը տեղի կունենա «Սփոփիր իմ վշտերը» կոչվող Աստվածամոր սրբապատկերի եկեղեցում մարտի 1-ին ժամը 14:00-ին (Մոսկվայի ժամանակով)»,-հաղորդել է մահացած գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Նավալնուն կհուղարկավորեն նույն օրը Բորիսովսկի գերեզմանոցում:
Նախօրեին Նավալնիի համախոհները հայտնել էին, որ չեն կարողացել Մոսկվայում սգո սրահ գտնել՝ քաղաքական գործչի համար հրաժեշտի արարողություն անցկացնելու համար, քանի որ թաղման գործակալությունները և սգո սրահները հրաժարվել են իրենց նման ծառայություն մատուցել։