Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան փետրվարի 28-ին ելույթ է ունեցել Եվրոխորհրդարանի լիագումար նիստում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պայքարելու համար, ընդգծել է Նավալնայան, անհրաժեշտ է կիրառել նորարարական մեթոդներ, ինչպես դա արել էր իր ամուսինը։
«Պուտինը պետք է պատասխան տա իմ երկրի հետ արածի համար։ Պուտինը պետք է պատասխան տա հարեւան խաղաղ երկրի հետ արածի համար։ Պուտինը պետք է պատասխան տա Ալեքսեյի հետ արածի համար»,-ասել է Նավալնայան։
Ուկրաինա ռուսական ներխուժումը բնութագրելով որպես «դավաճանական» եւ «ստոր», Նավալնայան նշել է, որ դրա մեկնարկից հետո չնայած ողջ աշխարհն էր աջակցում Ուկրաինային, սակայն այն այդպես էլ որեւէ շոշափելի փոփոխությունների չի հանգեցրել ռուսական իշխանական համակարգում։
«Իմ ամուսինը էլ երբեք չի տեսնի ապագայի գեղեցիկ Ռուսաստանը, բայց մենք պետք է այն տեսնենք։ Եվ ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ նրա երազանքներն իրականություն դարձնելու համար։ Չարը կընկնի, և կգա հիանալի ապագա»,-ասել է Նավալնիի այրին։