Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը փակուղի է մտել Հայաստանի դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները ելնելով ինքնիշխանության եւ իրավասության սկզբունքից հայտարարել են հավասարության եւ փոխադարձության շրջանակներում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանը չի հրաժարվել այս մոտեցումից։ Այս թեման ավելի վաղ մանրամասն քննարկվել է Եռակողմ աշխատանքային խմբում, որը համանախագահել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները։ Ցավոք այս հարցը փակուղի է մտել մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով»,-ասել է Զախարովան։