«Կարծում եմ ռուս-ուկրաինական պատերազմն այս տարի չի ավարտվի: Հնարավոր է նաեւ՝ ոչ հաջորդ տարի: Ամեն ինչ կավարտվի, երբ Ռուսաստանն ու Պուտինը կհասկանան, որ մենակ են մնացել այն ուժի դեմ, որը երբեք չի նահանջի»,-ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում:
«Մենք երբեք թույլ չենք տալու Ուկրաինայի նվաստացումն ու ոչնչացումը: մենք դա ուղղակի թույլ չենք տա: Բայց ես կարծում եմ, որ միայն մի բան կարող է արագ փոխել իրավիճակը այդ պատերազմում՝ եթե պուտինը խնդիրներ ունենա Ղրիմում: Եթե նա զգա Ղրիմը կորցնելու ռիսկը, Կրեմլում ամեն ինչ այլ կերպ կլինի: Դա է պատերազմն արագ ավարտելու սցենարը»,-ասել է Բորիս Ջոնսոնը: