Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջեւ բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ շարունակվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ քննարկումները: