ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 29-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների դեպքում արեւմտյան երկրներին պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին։
Պուտինի խոսքով՝ արեւմտյան երկրները հրահրել են հակամարտությունն Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ «առանց որեւէ ամոթի» շարունակում են «ստել»՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։
«Սրա հետ մեկտեղ իրենք են ընտրում մեր տարածքում խոցման ենթակա թիրախները, ընտրում, իրենց կարծիքով, ամենաարդյունավետ ոչնչացման միջոցները, եւ խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի կոնտինգենտ ուղարկելու հնարավորության մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց կոնտինգենտները ուղարկեցին մեր երկրի տարածք»,-հայտարարել է Պուտինը։
Նա հավանաբար նկատի ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ով այս շաբաթ Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ չբացառելով Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելու հավանականությունը։
ՌԴ նախագահի խոսքերով ներկա պայամններում արեւմուտքից ցանկացած ռազմական միջամտություն առավել կործանարար կարող է լինել։
«Նրանք պետք է հասկանան, որ մենք նույնպես ունենք զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները»,-նշել է Պուտինը եւ հավելել․ «Այն ամենն, ինչ նրանք հիմա մտածում են, ինչով վաղեցնում են ողջ աշխարհին, իսկապես միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության սպառնալիք է, հետեւաբար՝ նաեւ քաղաքակրթության կործանման»։