Ոստիկանությունը սկսել է հսկել Բրատեեւոյի Բորիսովսկի գերեզմանատան մոտ գտնվող տարածքը, որտեղ մարտի 1-ին նախատեսված է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը։ Այս մասին հայտնում են «Можем объяснить» եւ «RusNews» տելեգրամյան ալիքները։
Նշվում է, որ գերեզմանատան շուրջ կարելի է նկատել երկու-երեք հոգանոց ոստիկանական խմբերի։ Սրան զուգահեռ մուտիք մոտ կան տեղադրված մետաղյա արգելապատնեշներ իսկ հարակից յուրաքանչյուր սյան վրա տեղադրված են արտաքին հսկողության տեսախցիկներ։
«Можем объяснить»-ի փոխանցմամբ գերեզմանատան մուտքի մոտ ոստիկանները անձնագիր են խնդրում եւ պահանջում բացատրել այցի նպատակը, ինչպես նաեւ ստուգում են անձնական իրերը՝ դա բացատրելով «ահաբեկչական գործողությունների կանխարգելմամբ»։