«Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի վճռական եւ միեւնույն ժամանակ դժվարին ճանապարհով»,-այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Աննալենա Բերբոքը:
«Մենք՝ որպես Դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որտեղ դրանք հնարավոր են։ Այդպես են բուժվում վերքերը եւ այդպես են մարդիկ գտնում ազատությունը։ Այս ճանապարհին կարեւոր է յուրաքանչյուր մետրը»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում շարունակվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ փետրվարի 28-ին մեկնարկված բանակցությունները։
#Armenien & #Aserbaidschan gehen den mutigen und zugleich schwierigen Weg zu einem Friedensvertrag. Wir als Bundesregierung unterstützen die Friedensgespräche, wo es nur geht. Damit Wunden heilen & #Frieden für die Menschen gelingen kann. Jeder Meter auf dem Weg dorthin zählt. pic.twitter.com/T50wD04wmq
— Außenministerin Annalena Baerbock (@ABaerbock) February 29, 2024