Բեռլինի «Վիլլա Բորսիգ» հյուրանոցում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության տեքստում ասվում է, որ նախարարների եւ նրանց գլխավորած պատվիրակությունների միջեւ քննարկվել են «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի դրույթներին վերաբերվող տեսակետները։ Նշվել է նաեւ որոշ առանցքային հարցերի շուրջ լրացուցիչ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։