Գազայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով փետրվարի 29-ին Ալ-Նաբլուսում հումանիտար օգնություն ստանալու համար հավաքված քաղաքցիների խմբի գնդակոծման հետեւանքով զոհվել է շուրջ 112 մարդ։
«Ալ-Նաբլուսի շրջանում զոհերի թիվը հասել է 112-ի, իսկ տուժածներինը՝760-ի»,-ասել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան՝ հավելելով, որ զոհերից մի քանիսի մարմինները դեռ չեն հայտնաբերվել եւ տեղափոխվել հիվանդանոց՝ փորձաքննության համար։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը պնդել էր, որ Ալ-Նաբլուսիի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման արդյունքում առնվազն 150 մարդ է զոհվել եւ մոտ հազարը՝ վիրավորվել։
Լրատվականը նշել էր, որ այդ տարածքում հարձակմանը մասնակցել են իսրայելական ուղղաթիռները, որոնք կրակ են բացել խաչմերուկում հավաքված պաղեստինցիների վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է այդ պնդումները եւ նշել, որ պաղեստինցիները զոհվել են հումանիտար բեռների թալանին ուղեկցված հրմշտոցի հետեւանքով։
«Այսօր առավոտ մարդասիրական օգնության բեռնատարները մտել են Գազայի հյուսիս, բնակիչները շրջապատել են բեռնատարները եւ թալանել մատակարարվող պաշարները։ Հրմշտոցի, տրորումների եւ բեռնատարների վրաերթի արդյունքում Գազայի տասնյակ բնակիչներ զոհվել եւ վիրավորվել են»,-ասվում է Իսրայելի բանակի պաշտոնական մեկնաբանության մեջ։
This morning humanitarian aid trucks entered northern Gaza, residents surrounded the trucks and looted the supplies being delivered. As a result of the pushing, trampling and being run over by the trucks, dozens of Gazans were killed and injured.
— Israel Defense Forces (@IDF) February 29, 2024