Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է 2024 թվականի հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության ստեղծումը։
«Այսօր մեզ [«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքին] ուղղված աջակցությունը [բնակչության շրջանում] հասնում է 60%-ի։ Ողջ տարվա ընթացքում մեր աջակցությունը տատանվել է 55%-ից մինչեւ 60%-ի միջեւ՝ ամենաբարձրը 2012 թվականից ի վեր։ Հետեւաբար, նման պայմաններում կոալիցիան պարզապես բացառվում է»,-ասել է Կոբախիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կցանկանար խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանության ղեկին տեսնել ներ կոալիցիոն կառավարություն։