Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում Հյաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կկնքվի
Նման միտք նա հնչեցրել է «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որն ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
«Խաղաղության հասնելը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, եւ ամբողջ տարածաշրջանի շահերից, եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար»,-ասել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունը կրում են այս երկրները եւ նրանց ղեկավարությունը։
«Քանի որ ես երկար տարիներ զբաղվել եմ այս հարցով, կարող եմ ասել, որ դրան կարելի է հասնել։ Հուսով եմ, որ այս տարի մենք կարող ենք հասնել դրան, Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Կլաարը