Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։
Գնալ նվազագույն ռիսկերի ճանապարհով
Որեւէ իշխանություն էս իրավիճակում պիտի գնա նվազագույն ռիսկերի ճանապարհով, պիտի փորձի ժամանակ ձգել եւ պիտի կարողանա արդյունավետ օգտագործել էդ ժամանակը։ Սա է էս իշխանությունների մասին չի։ Նրանք ոչ ժամանակ ձգել են կարողանում, ոչ էդ ժամանակը արդյունավետ օգտագործել են կարողանում։ Նրանք ոչ պատերազմ կարողացան
կառավարել, ոչ խաղաղություն։ Տրամաբանորեն դա պիտի լինի չէ՞ եւ ոչ թե արագացնել գործընթացները։
-Ցույց տվեք ինձ եւ իշխանությանը էն երաշխիքը, որ ժամանակը աշխատելու է մեր օգտին։
-Ժամանակը միշտ աշխատելու է նրա օգտին, ով աշխատում ա էդ ժամանակը օգտագործել արդյունավետ եւ կարողանում ա արդյունավետ օգտագործել։