Հանրահայտ հեռուստամեկնաբանն օրեր առաջ հարցազրույց վարելիս օգտագործել էր «Արցախից փախած մեր հայրենակիցներ» արտահայտությունը։
Դե, մարդիկ էլ վերցրել ու սոցիալական ցանցերում «նախշել» էին։ Ինքն էլ՝ նեղսրտած, խորհուրդ էր տվել ստուգել «փախնել» բառի բացատրությունը։
Բացեցինք բառարանը, որ համ էլ հայերեն սովորենք, պարզվեց՝ նման բառ չկա։ Կա «փախչել» բայը, որն, ի թիվս այլոց՝ ունի նաեւ «դասալքել», «դասալիք լինել», «դասալքություն անել» իմաստները։
Բայց դա Պետրոսին առանձնապես վիրավորական չի թվում, քանի որ ինքն էլ դասալիքների իշխանությանն է ծառայում։