2013 թվականի մարտի 3-ին Հայաստանում հարցվածների մոտ 55%-ը համոզված է, որ Ստալինն իմաստուն կառավարիչ էր։ Նրա նկատմամբ անտարբեր է հարցվածների 25%-ը, մյուս 25% -ը հարգում կամ հավանության է արժանացնում, 35%-ը բացասական զգացմունքներ ունի: Հարցվածների միայն 8 տոկոսը չգիտի, թե ով է Ստալինը:
Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանում է Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը, որտեղ վերջինս հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանը Հայաստանի համար կարող է դառնալ Բիձինա Իվանիշվիլի։ «Ինձ համար առավել է Գագիկ Ծառուկյանը, բայց դա չի նշանակում, որ ով որ առավել է, երկրի նախագահ է»:
ԲՀԿ-ում մթնոլորտը նյարդային է: Խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հակված չէ պատասխանելու Ծառուկյանին վերաբերվող հարցերին: Նա չի բացառում, որ կարող է հարվածել, եթե հարցերը շարունակվեն։ «Դավայ, դու գնա քո գործով զբաղվի: Որ շատ համը հանես, կարող ա խփեմ»,- ասում է ԲՀԿ-ական գործիչը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը դժգոհում է Հանրապետական իշխանության Ընտրական օրենսգրքի նոր նախագծից․ «Այնքան են սահմանափակել ընտրողի, վստահված անձի եւ լրագրոների հնարավորությունները, որ կարծես թե փորձում են ընտրական գործընթացը հեռու պահել անգամ հանրային աչքից»:
«Ելք» դաշինքը հնարավոր է համարում հետընտրական կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ Հանրապետականից բացի: Չնայած դրան, չեն բացառում, որ մյուս ուժերը՝ մասնավորապես ԲՀԿ-ն ու Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն ավելի շուտ կհամագործակցեն Հանրապետականի, քան՝ «Ելքի» հետ։ «Հիմա եթե իրանք հայտարարեն, որ իրենք էլ են բացառում… Բայց մենք չենք բացառում իրանց կոալիցիա կազմելը Հանրապետականի հետ»,- ասում է Էդմոն Մարուքյանը:
Գործարկվում է Երեւան-Գյումրի արագընթաց գնացքը, որի մեկ տոմսն արժե 2500 դրամ։ Տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանի համար դա առանձնապես թանկ չէ․ «Այլընտրանքը նաեւ երթուղային տաքսիներն են»։
Քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանը դժգոհ է, որ նոր իշխանությունները քանդել են Խորենացու 13 հասցեում գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքի ճակատային մասը։ «Եթե այդպես լինի՝ Օպերան էլ իրենից մշակութային արժեք չի ներկայացնում, ուրեմն բռնենք քանդենք, դա էնքան հարաբերական է»,- ասում է քանդակագործը։
Հայաստանը մերժում է որեւէ ընկալում, որով Թուրքիան կարող է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ: Հայաստանի արտգործնախարարը դրան պատասխանում է Ավետարանից արված մեջբերումով՝ բժիշկ, քո անձը բժշկիր։ «Լուծման գործընթացում եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ, ապա նրա լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման եւ բանակցային գործընթացին ուղղված քայլերից»,- ասում է ՔՊ-ական պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երկրին անհրաժեշտ են խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ Փաշինյանը ոչ թե դավաճան է, այլ՝ թշնամի, որի դեմ պայքարելու բոլոր ձեւերն օրինական են։ «Կարող է իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Ես ձեզ ասեմ, այս ժողովրդի մեջ մի 5 հազար երիտասարդներ կան, որոնք հիասթափվում են, ասում են եկեք գնանք ջարդենք, էս շենքը վերցնենք, այն շենքը: Սպասեք, ձեր կարիքը կարող ա գա»,- ասում է ընդդիմության վարչապետի թեկնածուն:
ԱԺ-ն Հայաստանի նախագահ է ընտրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին։ «Համոզված եղեք, որ ես ոչ ակտիվ ոչ ոչ ակտիվ անգործության չեմ մատնվելու»,- ասում է նորընտիր նախագահը։
Արցախի Անվտանգության խորհուրդը շարունակում է պնդել, որ ոչ ոք շրջափակման մեջ գտնվող այս հողում Ադրբեջանի հետ ինտեգրման վերաբերյալ բանակցություններ չի վարում։ «Ստեփանակերտ-Բաքու շփումները միայն հրատապ հումանիտար հարցեր քննարկելու համար են»,- հայտարարում է Արցախի ԱԽ-ն։