Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ։
Կազինո՝ պետության շահերի հաշվին
-Վախենա՞նք Ռուսաստանից։
-Սա միանշանակ է եւ վախենալ պետք չէ։ Վախենալ պետք է հիմար գործողություններից։ Վախենալ պետք է այն մարդկանցից, ովքեր քեզ դրդում են հիմար գործողությունների։ Օրինակ՝ մեր փորձագետների մի ստվար հատված, որոնք ամեն օր Փաշինյանի խորհրդատվությունն են իրականացնում, ասում են` մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է վաբանկ գնա, ա՛յ, հիմա է ժամանակը, հասկանո՞ւմ եք։ Պետության համար ձեւավորել էդպիսի խոսույթ, որ հիմա վաբանկ գնալու ժամանակն է, ըտենց մի կազինո խաղացող ունեինք, հիմա էլ մյուսին ենք ուզում, որ վաբանկ գնա՝ արդեն պետութան շահերի հաշվին։