Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանին հայտնի չեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ընդունված որեւէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։ Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի փոխանցել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների, երկկողմ հարաբերությունների մակարդակով»,-ասել Պեսկովը։