ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին մտադիր է դադարեցնել իր մասնակցությունը հանրապետականների նախնական ընտրություններին՝ փրայմերիզներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին, որոնց անունը չի նշվում։
Սպասվում է, որ Հեյլին այդ մասին հայտարարությամբ հանդես կգա Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոնում ժամը 10:00-ին։ Ըստ աղբյուրների նա իր ելույթում Դոնալդ Թրամփին կոչ կանի ստանալ հանրապետականների եւ իրեն ընտրած անկախ ընտրողների աջակցությունը։
Ինչպես նշում է պարբերականը, Հեյլին ապագայում կրկին կկարողանա մասնակցել նախընտրական մրցավազքին։ Սակայն այս անգամ նրա դեմ խաղաց Թրամփի հասցեին հնչեցրած սուր քննադատությունը, ով շարունակում է «իշխանությունը պահել» Հանրապետական կուսակցության ներսում։
WSJ-ի տեղեկությունների համաձայն՝ Հեյլին ավելի վաղ խոստացել էր փրայմերիզներին իր մասնակցությունը դադարեցնելու դեպքում աջակցել Թրամփին, սակայն նախօրեին նա հրաժարվել է նման դիրքորոշումից։