Իրանական Iran Daily պարբերականը գրում է, որ առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան առանց մուտքի արտոնագրի այցելելու Իրան։
«Իրանը զբոսաշրջային մեծ գրավչություն ունի ռուս ճանապարհորդների համար, քանի որ նրանց հետաքրքրում են էկոտուրիզմը, մեր մշակույթն ու ավանդույթները»,- ասել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստների նախարարության զբոսաշրջության շուկայավարման վարչության գլխավոր տնօրեն Լեյլա Աժդարին:
Նա խոսել է նաեւ Իրան կատարած այցելություններից հետո սոցիալական ցանցերում ռուսների թողած դրական տպավորությունների եւ մեծ ոգեւորության մասին։
«Իրանը կարող է լինել անվտանգ ու գրավիչ տարբեր ճաշակի ռուս զբոսաշրջիկների համար»,- ասել է Աժդարին: