Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը երեւի չգիտի, որ նախորդ դարի վերջին իմաստուն մի մարդ զգուշացրել էր՝ փակ սահմաններով Հայաստանն ապագա չունի։ Կամ լսել է, բայց չի հասկացել։ Ո՜նց հասկանար, երբ այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան էր։
Հիմա, թեեւ արդեն երեսունյոթ է ու զբաղեցնում է տնտեսության գլխավոր պատասխանատուի պաշտոնը, դատարկ բաներ է խոսում. թե «…մենք դա համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր ու չենք սահմանափակում մեզ այդ սահմանափակումով»։
Եվ ավելացնում. «Անընդհատ ու ամենօրյա աշխատանքով մեր թիմը որոնելու է եւ փորձելու է գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար»:
Եթե պապոյանենց հաջողվի նոր ուղիներ գտնել, ասենք, բացելով Չինաստանի կամ Բելգիայի հետ Հայաստանի սահմանը, հարցը հաստատ կլուծվի, իսկ եթե չհաջողվի, եւս մեկ անգամ կփաստենք, որ ՔՊ-ն Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է ու ծլեցնում է սիրելի սպարապետ Վազգեն Սարգսյանի ցանած սերմերը։