«20 օր Մարիուպոլում» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է ուկրաինացի լրագրող եւ վավերագրող Մստիսլավ Չեռնովը, արժանացել է «Օսկար» մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը, որը դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող ուկրաինական վավերագրական ֆիլմը, պատմում է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին երեք շաբաթների մասին:
Արարողության ժամանակ Մստիսլավ Չերնովն ասել է. «Սա առաջին Օսկարն է Ուկրաինայի պատմության մեջ։ Սա պատիվ է ինձ համար: Բայց ես երեւի պատմության մեջ առաջին ռեժիսորն եմ, ով այս բեմում կանգնած կասի. «Երանի այս ֆիլմը չլիներ»։ Ես այս մրցանակը կտայի, որպեսզի Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա, չգրավի մեր քաղաքները, չսպաներ տասնյակ հազարավոր ուկրաինացիների, պատանդ չպահեր այն խաղաղ բնակիչներին եւ զինվորներին, ովքեր պաշտպանում էին իրենց հողը։ Բայց ես չեմ կարող փոխել պատմությունը, չեմ կարող փոխել անցյալը [․․․]։ Ֆիլմերը ստեղծում են հիշողություններ, իսկ հիշողությունները՝ պատմություն»։
Բացի այս, «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է անեւ Դանիել Ռոհերի «Նավալնի» վավերագրական ֆիլմից մի հատված, որը 2023 թվականին արժանացել էր մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Գեղարվեստական ֆիլեմրից այս տարի 7 «Օսկարի» է արժանացել «Oppenheimer» ֆիլմը՝ դառնալով մրցանակաբաշխության գլխավոր դափներկիրը։
2023-ին ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը՝ «Barbie»-ին, ստացել է ընդամենը մեկ մրցանակ՝ Բիլլի Այլիշի եւ նրա եղբոր՝ Ֆիննեասի գրած լավագույն երգի համար: