Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Indian Aerospace Defence News –ը իր X-ի էջում տեղադրած գրառման մեջ։
Նշվում է, որ տրանսպորտային կապը ապահովելու է «HALCON» աշխատանքային խումբը, որը կազմավորել են հնդկական երկու խոշոր ձեռնարկություններ «HAL»-ը եւ «CONCOR»-ը։
«Սա կուժեղացնի Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ լոգիստիկան»,-նշվում է գրառման մեջ։
India🇮🇳 establishes Air Corridor to Armenia🇦🇲 to handle exports of strategic importance
HAL & CONCOR have established HALCON, a Joint Working Group for the purpose of the same. This will strengthen logistics between India & Armenia. #IADN pic.twitter.com/Gx5p29HJkL
— News IADN (@NewsIADN) March 10, 2024