Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, ապա նա «ոչ մի ցենտ» ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային։
Օրբանի խոսքերով ռազմական օգնության դադարեցումը կօգնի դադարեցնել նաեւ պատերազմը: «Եթե Ամերիկան գումար չհատկացնի, ապա եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այս պատերազմը, եւ այդ ժամանակ պատերազմը կավարտվի», — ասել է Օրբանը։
Ըստ Հունգարիայի վարչապետի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Եվրամիության ամենամեծ անդամ երկրների ղեկավարությունը «պատերազմամետ» են։ «Դոնալդ Թրամփը խաղաղության կողմնակից է, Հունգարիան՝ խաղաղության։ Դա է հիմնական տարբերությունը»,-ասել է Օրբանը:
Օրբանն ընդգծել է, որ թեեւ Թրամփը դեռ չի հաղթել ընտրություններում, սակայն Կոնգրեսի նրա գործընկեր հանրապետականներն արդեն խանգարում են դեմոկրատներին պատերազմը ֆինանսավորելու հարցում։