Հրապարակվել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (Center for Insights in Survey Research), եւ ԲՐԵՎԻՍ (ներկայացված է IPSC LLC-ի կողմից) ընկերության կողմից իրականացված Հայաստանի բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները, որտեղ ներառված է երկրի ներիքն եւ արտաքին հարցերի շուրջ բնակչության շրջանում իրականացրած հարցումների արդյուքները՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 50%-ը կարծում է Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ճիշտ, իսկ 39 %-ը գտնում է, որ սխալ ուղղությամբ։ 2023 թվականի մարտի համեմատ դրական գնահատական տվողների թիվը աճել է 14%-ով (36%-ից հասել է 50-ի), իսկ բացակաան գնահատական տվողներինը անկում է գրանցել 13%-ով (52%-ից նվազել է 39%-ի)։
47%-ը կարծում է, որ Հայաստանում առկա հիմնական խնդիրներից առաջնայինը ազգային անվտանգության եւ սահմանային խնդիրներն են։ Հարցվածների 23 %-ը գտնում է, որ հիմնական խնդիրները կապված են գործազրկության եւ տնտեսության հետ, իսկ 19 %-ը կարծում է, որ դա քաղաքական անկայունությունն է։
Հարցվածների միայն 3 %-ն է երկրի հիմնական խնդիրների մեջ ներառել Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների ապահովումը եւ նրանց վերադարձի հետ կապված հարցերը։
«Ո՞ր քաղաքական գործչին եք վստահում» հարցին ի պատասխան հարցվածների մեծամասնությունը՝ 60 %-ը տվել է «ոչ ոքի» պատասխանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահություն հայտնած քաղաքացիների թիվը, ըստ հարցման տվյալների, կազմել է 17%։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վստահություն հայտնել է հարցվածների 5%-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ 3%-ը, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սրագսյանին՝ 4%-ը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2%-ը։
Հարցվածների 26 %-ը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում չի մասնակցի քվերակությանը, 17%-ը պատրաստ է քվեարկել «Քաղաքացիական պայամանգրի» օգտին, 3 %-ը նշել է «Նիկոլ Փաշինյանի կուսակցություն, իշխող կուսակցություն, «Իմ Քայլը դաշինք» տարբերակները։
Ընդդիմադիրներ խմբակցություններից՝ «Հայաստան դաշինքի» օգտին, հավանական ընտրությունների անցկացման դեպքում, պատրաստակամ է քվերակել հարցվածների 3 %-ը, «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» օգտին՝ 2 %-ը, «Հանրային ձայն» կուսակցության օգտին 2 %-ը, «Բարգավաճ Հայաստան կուսակցության» օգտին կրկին 2 %-ը։
Հարցմանը մասնակցածների 28 %-ը կարծում է, որ ՀՀ Կառավարությունը որեւէ ձեռքբուրմ չունի, մինչդեռ 17%-ը գտնում է, որ կառավարությունը ունի ձեռքբերում եւ դա «բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է»։ 14 %-ն էլ կարծում է, որ ձեռքբերումների շարքում է գերիների վերադարձը, 10%-ը՝ բանակում իրականացվող փոփոխությունները, 7%-ը անվտանգության եւ խաղաղության ապահովումը։
Կառավարության որպես ամենամեծ ձախողում հարցվածների 36%-ը մատնանշել է «ԼՂ կորուստը, Արցախի հանձնումը», 11%-ը՝ սխալ արտաքին քաղաքականությունը, 6%-ը՝ սխալ կադրային քաղաքականությունը։ Եվս 6 % հարցված կարծում է, որ կառավարության ձախողումներից է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների լարումը։
Ընդհանուր հարցվածների շուրջ 73%-ը «շատ կարեւոր է» որակել Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից / Արցախից բռնի տեղահանված հայերին օգնելը, 19 %-ը մատնանշել է «ավելի շուտ կարեւոր է», 3 %-ը «ավելի շուտ կարեւոր չէ», իսկ 4%-ը «ընդհանրապես կարեւոր չէ» պատասխանները։
Հարցման տվյալները ցույց են տալիս, որ հարցված քաղաքացիների շրջանում բավականին բարձր է անվտանգության ոլորտում Արեւմտյան երկրների հետ համագործակցության շուրջ ունեցած վստահությունը։ Մինչդեռ ՀԱՊԿ դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանից ու Թուրքիայից հետո երրորդն է, ըստ հարցվածների, երկրի անվտանգության սպառնացող երկրների շարքում։
Հարցվածների 60 %-ը կարծում է Հայաստանի համար կարեւոր քաղաքական գործընկեր է Ֆրանսիան, 56%-ը՝ ԱՄՆ-ն, 47 %-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, 37 %-ը Եվրոպական միությունը, 34 %-ը՝ Ռուսաստանը, իոկ 31 %-ը՝ Չինաստանը։
Պատկերը փոխվում է Հայաստանի տնտեսական գործընկերության ամենահարմար թեկնածուին վերբերվող հարցի պարագայում։ Հարցվածների 49 %-ը գտնում է Հայաստանի տնտեսական կարեւոր գործընկերը Իրանն է, 48 %-ը կարծում է, որ դա Ռուսաստանն է, 40%-ը՝ Չինաստանը, 34 %-ը՝ Ֆրանսիան, 33 %-ը ԱՄՆ-ն։
Անվտանգության ոլորտում որպես կարեւոր գործընկեր հարցվածների 50 %-ը տեսնում է Ֆրանսիային, 46 %-ը Իրանին, եւս 46 %-ը՝ ԱՄՆ-ին, 31 %-ը՝ Ռուսաստանին, 28 %-ը ԵՄ-ին։
Հայաստանի համար որպես քաղաքական սպառնալիք հարցվածների 86%-ը տեսնում է Ադրբեջանին, 82%-ը Թուրքիային, իսկ 40%-ը Ռուսաստանին։
Որպես հուսալի քաղաքական տեղեկատվություն ստանալու միջոց 31 %-ը կարծում է, որ «Առաջին ալիքն» է, 19 %-ը՝ «Արմենիան», 14 %-ը՝ «Շանթը», 13 %-ը՝ «Ազատություն» ռադիոկայանը, 5%-ը՝ «Հինգերրորդ ալիքը» եւ 3%-ը «Կենտրոնը»։
Ինչ վերաբերվում է երկրի պետական կառույցների աշխատանքներին շուջ գնահատակններին, ապա հարցումները ցույց են տվել, որ Զինված ուժերի աշխատանքից գոհ է հարցվածների 30%-ը, դժգոհ՝ 17%-ը, ոստիկանության աշխատանքից գոհ է 23 %-ը, դժգոհ 19%-ը, Տեղական ինքնակառավարման մարմիններից գոհ է 21%-ը, դժգոհ՝ 20%-ը, ԱԱԾ-ի աշխատանքի դեպքում գոհունակություն եւ դժգոհություն հայտնած քաղաքացիների թիվը հավասար է․ 22%։
Մարֆու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշախատանքներից էլ գոհ է ընդամենը 16%-ը, իսկ դժգոհ՝ 21%-ը։