Ռուսաստանը Հայաստանից ստացել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին ծանուցումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այս հարցով կապերը Երեւանի հետ շարունակվում են։
«Այս մասին գրությունը ստացել ենք եւ գերատեսչությունների միջեւ այժմ տեղի են ունենում շփումներ։ Ավելին ասել այս պահին չեմ կարող, իհարկե շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։