Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում։
Այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հշեցրեց, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։
Վրաչապետը նշում է, որ այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ մինչ օրս Երեւանը չի ստացել այն հարցի պատասխանը, թե որն է կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում։
Փաշինյանն ընդգծեց՝ եթե կառույցը պատասխանի այն հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը եւ այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի եւ ՀԱՊԿ միջեւ հարցերը հասցեագրված են, լուծված եւ ամփոփված՝ դրանից բխող հետեւանքներով։
«Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։