Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնչյու Քեչելին։
Նա նշել է, որ այցը կկայանա վաղը՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախատեսնված հանդիպումներից հետո։
Ֆիդանը Բաքվում կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդի IX նիստին։