Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ պաշտպանական համագործակցությունը զարգացնելու նպատակով հանդիպումներ են անցկացվել տարբեր երկրների այդ թվում՝ Հայաստանի հետ։
Նման հայտարարությամբ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել մարտի 13-ին կառավարության նիստի շրջանակում՝ անդրադառնալով պաշտպանության եւ անվտանգության ոլորտում այլ երկրների հետ Իրանի փոխգործակցությունը։
Նախարարն ընդգծել է, որ երկիրը հասել է ինքնաբավության անօդաչու թռչող սարքերի շարժիչների արտադրության ոլորտում, իսկ պաշտպանական արտադրանքի արտահանումը վերջին երկու տարվա համեմատ աճել է 4-5 անգամ։
Աշտիանիի խոսքերով առաջիկա տարիներին պաշտպանական արտադրության արտահանման ծավալը կավելանա՝ կախված տրամադրվող նորամուծություններից եւ ավելի շատ սպառազինությունների արտադրությանից։