Նյու Յորքի «Շարժական պատկերների թանգարանը» հայտարարում է, որ մարտի 16-ին «Ռեդսթոն» թատրոնում տեղի կունենա 2023 Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր դափնեկիր Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
ֆիլմը նկարահանվել է ռեժիսորի ընտանիքի համար ծայրահեղ ողբերգական իրավիճակում։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի սկսվելուց յոթ օր անց Շողակաթի եղբայրը՝ 21-ամյա ուսանող եւ երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետ կորել էր։ Նրա հետ կապված գործին տրվել էր 1489 գործավարական համարը։
Շողակաթի ֆիլում ներկայացվում է եղբորը փնտրելու ընթացքում իր ընտանիքի անդամների գործադրած բոլոր այն ջանքերն ու ապրումները, որոնց միշտ չէ, որ հանդիսատեսը հանդիպում է։