Երեւանն ու Բաքուն մոտեցրել են դիրքորոշումները սահմանազատման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքերը որոշելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։
«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռմանը 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ»,-հայտարարել է Միրզոյանը:
Նախարարի խոսքերով ներկա պահին այդ հարցով փոխըմբռնումը ավելին է, քան մեկ ամիս առաջ էր։
«Իմ տպավորությամբ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,-հավելել է Միրզոյանը։