Ֆրանսիան արդեն անուղղակիորեն ներգրավված ուկրաինական հակամարտության մեջ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դատելով Մակրոնի հայտարարություններից՝ Ֆրանսիան դեմ չէ ուկրաինական հակամարտությունում իր ներգրավվածության աստիճանը բարձրացնելուն։ Ընդ որում, Փարիզն արդեն ներքաշված է հակամարտության մեջ և անուղղակիորեն մասնակցում է դրան»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։