Վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որեւէ մեկի դեմ որեւէ ծրագրում ներգրավված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որեւէ մեկի դեմ որեւէ ծրագրում ներգրավված չէ: Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարեւանների դեմ օգտագործել»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Խոսելով ԵՄ դիտորդների Հայաստանի պետական սահմաններին գտնվելու մասին Միրզոյանը դրա նշանակաությունը բացատրել է հետեւյալ կերպ․ «Այն պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա եւ բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով եւ քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»։