ՄԱԿ-ը հավատում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն: Այս մասին մարտի 15-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը՝ ելույթ ունենալով Բաքվի 11-րդ Գլոբալ համաժողովում։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների վերսկսումը և Մյունխենի հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք հավատում և սպասում ենք, որ հավելյալ քայլեր կարվեն խաղաղության և անվտանգության, ինչպես նաև առաջընթաց արձանագրելու և վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Ֆրենսիսն իր ուղդրձում:
Նրա նաեւ հավելել է, որ ՄԱԿ-ը հույս ունի, որ երկու երկրների միջև կստորագրվի «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող խաղաղության համաձայնագիր»: