Ադրբեջանը, չնայած առկա դժվարություններին ու մարտահրավերներին, վճռական է խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրը մարտի 15-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։
«Մենք վստահ ենք, որ հարաբերությունների կարգավորումն իր հերթին կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ֆիդանը մանրամասն տեղեկացվել է տարածաշրջանային ներկա իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ առաջիկա մարտահրավերների մասին: