Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների անցկացման ծրագրին։ Ynet պորտալի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
Հաողրդվում է, որ վարչապետը միաժամանակ մերժել է Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության ներկայիս առաջարկը՝ այն համարելով անհիմն։
Չնայած այս ամենին Իսրայելը մտադիր է շարունակել բանակցային գործընթացը՝ պատվիրակություն ուղարկելով Դոհա։