Գերմանիայի կառավարությունը ՌԴ նախագահական ընտրություններն օրինական չի համարում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Այս պահին մենք երկխոսություն չունենք [ընտրություններում առաջատար ՌԴ գործող նախագահ] Վլադիմիր Պուտինի հետ, ուստի այս պահին հարցը դրված չէ»,- ասել է Հոֆմանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են Գերմանիայի իշխանությունները մտադիր անվանել Պուտինին՝ «նախագահ թե կառավարիչ»:
«Բայց ես հստակ ասել եմ, որ մենք չենք ճանաչում այս ընտրությունները որպես օրինական», — ասել է Հոֆմանը: