Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով մարտի 15-17-ը ընթացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո բացարձակ առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Նա ստացել է ձայների 87,28%-ը։ Նրա հետ պայքարող մյուս երեք թեկնածուները չեն հավաքել նույնիսկ հինգական տոկոս։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է ձայների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ» կուսակցություն)՝ 3,85%, Լեոնիդ Սլուցկին («ՌԴ ժողովրդական-ազատական կուսակցություն»)՝ 3,2%։
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բոլոր ռուսաստանցիների 77,44%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ սա ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների ողջ պատմության մեջ։