Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայամանվորվել են պատժամիջոցներ սահմանել այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։
Այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Առանց հստակեցումներ եւ անեւններ տալու Բորելը նշել է, որ պատժամիջոցները կկիրառվեն «մոտ 30 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Նավալնիի սպանության համար»։