Չինաստանի ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի սահմանը հատելուց հետո:
«Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են եւ գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության եւ խորհրդակցությունների ճանապարհով եւ միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության եւ կայունության»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: