Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը դժվար թե կայունություն հաղորդեն տարածաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՆԱՏՕ-ի ընդհանուր նկրտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են եւ, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Կա նաեւ հասկացողություն, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերն ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը դժվար թե Կովկասում կայունություն եւ իրավիճակի կանխատեսելիություն ավելացնեն»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կովկասյան պետություններն ունեն նման շփումների «ինքնիշխան իրավունք»։
«Իհարկե, մենք ուշադիր հետեւում ենք, բայց մտադիր ենք հիմնականում կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրը ունի տարածաշրջանի երկրների հետ»,-եզրափակել է Պեսկովը։