Ազգային ժողովի փոխնախագահին փոքր ժամանակ տանը հավանաբար չեն սովորեցրել «Ա»-ն ասելուց հետո «Բ»-ն էլ ասել։
Օրինակ՝ երբ, ընդդիմադիր պատգամավորին տեղը դնելիս՝ պնդում է, որ Հայաստանի տարածքի «մի մասն օկուպացվել է 1990-ականներին», պետք է նաեւ հիշի, որ նույն թվականներին էլ Ադրբեջանի տարածքի մի [ահագին] մասն էր օկուպացվել։
Բայց ո՞նց հիշի, երբ մեր օկուպացրածն արյունով հանձնեցին, իսկ Ադրբեջանի օկուպացրածն ուզում են խաթրով հանձնել։