Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ առնվազն 315 հազար ռուս զինվորական է սպանվել կամ վիրավորվել։ Այս մասին Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում ելույթ ունենալով Եվրոպայի եւ աշխարհի ավելի քան 50 պաշտպանության նախարարների ներկայությամբ։
Ընդգծելով, որ Ռուսաստանը «ծանր գին է վճարել» պատերազմ սկսելու համար Օսթինը հավելել է, որ ռուսական կողմի կորուստների ընդհանուր արժեքը կազմել է 211 միլիարդ դոլար։
«Ուկրաինական զորքերին ծանր մարտեր են սապսվում, իսկ ուկրաինացի խաղաղ բնակիչները դիմանում են ռուսական հրթիռների եւ իրանական անօդաչու թռչող սարքերի մշտական հարձակումներին: Բայց Ուկրաինան չի նահանջի, ԱՄՆ-ը նույնպես: Այսպիսով, մեր այսօրվա ուղերձը պարզ է՝ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Ուկրաինան ձախողվի։ Այս կոալիցիան թույլ չի տա Ուկրաինային ձախողել, իսկ ազատ աշխարհը թույլ չի տա Ուկրաինային պարտություն կրել»,-ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Նշենք, որ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում ընթանում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հերթական հանդիպումը։